Yerevan International Hospitality Forum 2024. Գլոբալ գաղափարներ հյուրանոցային բիզնեսի համար Հայաստանում
Դեկտեմբերի 17-ին Երևանում կկայանա Yerevan International Hospitality Forum 2024. գլոբալ գաղափարներ հյուրանոցային բիզնեսի համար Հայաստանում խորագրով, որը կազմակերպելու է Stone Development ընկերությունը՝ Enterprise Armenia-ի, Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի Հյուրանոցների ասոցիացիայի աջակցությամբ:
Միջոցառումը կկայանա երկրի կարևորագույն մշակութային և պատմական կենտրոններից մեկում՝ Մատենադարանում:
Yerevan International Hospitality Forum 2024-ը, որը նաև հայտնի է որպես YIHF2024, նշանակալի իրադարձություն է՝ ուղղված հյուրաընկալության շուկայում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը և ռազմավարական գործընկերությունների զարգացմանը:
Հայաստանում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտը վերջին տարիներին էական աճ է ցուցաբերել։ YIHF2024-ը նպատակ ունի ուշադրություն դարձնել ընթացիկ նախագծերի վրա՝ միաժամանակ խրախուսելով նոր բարձրակարգ հյուրանոցների և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը:
Այս ֆորումը կարևոր հարթակ կդառնա մասնագետների և ներդրողների համար, ովքեր հետաքրքրված են գլոբալ միտումներով և ներդրումային հնարավորություններով Հայաստանի հյուրանոցային բիզնեսի ոլորտում, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների հետ համագործակցության հեռանկարներով:
Խոսնակների շարքում են Accor S.A.-ի, Hilton Worldwide Holdings Inc.-ի, InterContinental Hotels Group-ի, Marriott International Inc.-ի, Radisson Hotel Group-ի պես խոշորագույն միջազգային հյուրանոցային ցանցերի թոփ մենեջերները:
Ֆորումի գլխավոր թեմաներն են.
- Ներդրումային հեռանկարներ հյուրընկալության ոլորտում. համաշխարհային միտումներ և ռազմավարական մոտեցումներ
- Հայաստանի հյուրանոցային շուկա. հիմնական մարտահրավերները և զարգացման ուղիները
- Կոնդո-հյուրանոցի ձևաչափ․ հնարավորություններ ներդրողների համար
Ֆորումի ծրագիրի մեջ ներառված է նաև.
- Երկու համագործակցության պայմանագիր, որոնք կստորագրվեն հանդիսավոր կերպով.
Pullman Residences Yerevan նախագծի շրջանակներում Տեխնոտուն ընկերության և ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի միջև:
Մոդեռն Գրուպ ընկերության և ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի միջև Novotel Living Tsaghkadzor նախագծի շրջանակներում:
- Թվային ստենդներ գործընկերներից՝ առաջարկելով ինտերակտիվ հնարավորություն մանրամասն ուսումնասիրելու իրենց ապրանքներն ու ծառայությունները:
- Յուրահատուկ նեթվորքինգի հնարավորություն սուրճի ընդմիջման և լանչի ընթացքում՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ շփվելու և գաղափարներով կիսվելու հնարավորություն հանգիստ մթնոլորտում:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մասնակցման հայտ ուղարկել: Հավելյալ տեղեկություն ստանալու և գրանցման համար անցեք միջոցառման պաշտոնական կայքի հղումով՝
www.hospitality-forum.com: Դուք նաև կարող եք կազմակերպիչների հետ կապ հաստատել էլեկտրոնային փոստով՝ info@hospitality-forum.com կամ +374 98 335 004 հեռախոսահամարով:
YIHF2024 -ի ռազմավարական գործընկերները.
Bassen՝ TK Elevator-ի պաշտոնական դիստրիբյուտոր, որը մատուցում է ժամանակակից լուծումներ վերելակների ոլորտում:
Modern Group՝ Novotel Living Tsaghkadzor նախագիծն իրականացնող ներդրումային և շինարարական ընկերություն։
Parz Blour՝ բազմաֆունկցիոնալ նախագիծ Դիլիջանում, որն իր մեջ միավորում է բնակելի համալիրը, հյուրանոցը և մշակութային կենտրոնը։
Pullman Residences Yerevan՝ հանգստյան վայր, որը կարող եք տուն անվանել:
Radisson Hotel Group՝ հյուրընկալության ոլորտում համաշխարհային առաջատար, որն առաջարկում է ամենաբարձր կարգի ծառայություններ:










